National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
22.09.2016
Գալուստ Սահակյանն ընդունել է Կնեսետի փոխխոսնակին
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Իսրայելի Պետության Կնեսետի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովին:

Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրին Հայաստանի խորհրդարանում, շնորհակալություն է հայտնել ՀՀ անկախության 25-ամյակի միջոցառումներին մասնակցելու համար: Խորհրդարանի ղեկավարը, կարեւորելով Թալի Պլոսկովի այցը Հայաստան, գոհունակությամբ նշել է, որ նմանատիպ այցերը նպաստում են երկկողմ հարաբերությունների առավել զարգացմանն ու խորացմանը:

Ազգային ժողովի նախագահը նշել է, որ հայերը, լինելով ցեղասպանության ենթարկված ժողովուրդ, խորին հարգանք են տածում հրեա ժողովրդի՝ ողջակիզման ենթարկված զավակների հիշատակի նկատմամբ:

«Հայաստանը շարունակելու է ջանքերը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, վստահ ենք, որ կկարողանանք վերականգնել ոչ միայն պատմական արդարությունը, այլեւ հնարավորինս բացառել այդօրինակ հանցագործությունների կրկնությունը», - ասել է Գալուստ Սահակյանը: Այս համատեքստում Աժ նախագահը նշել է, որ հայ ժողովուրդն ակնկալում է Իսրայելի ծանրակշիռ արձագանքն ու ներդրումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում:

ԱԺ նախագահն ընդգծել է, որ տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման մեծ ներուժ կա:

Թալի Պլոսկովը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ երկու պետություններն ունեն պատմական ընդհանրություններ: Նա շնորհավորել է ՀՀ ԱԺ նախագահին՝ ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ:

Թալի Պլոսկովը եւս կարեւորել է միջխորհրդարանական կապերի առավել ակտիվացումը, ինչպես նաեւ պատրաստակամություն է հայտնել աջակցելու մի շարք համատեղ նախաձեռնությունների իրականացման հարցում:

Զրուցակիցները կարեւորել են համատեղ տնտեսական համաժողովների անցկացումն ու հանդիպումների ակտիվացումը:


14.05.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am